ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը, համամի°տ ես արդյոք ձեւակերպման հետ` «…կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են»։

Համամիտ չեմ

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

Ջիմ-բարի, խելացի, ազնիվ

Դելլա- գեղեցիկ, նուրբ, համարձակ

գ.Բնութագրի’ր Դելլային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Դելլայի կերպարը այս պատմվածքում նրա համար է, որպեսզզի այն դարձնի հուզիչ

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը։ Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով։ Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին։ Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն է, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել։ Դրան կցված էր «Մր․ Ջեյմս Դիլինգհեմ Յունգ» մակագրությամբ մի քարտ։ «Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին, ասես լրջորեն խորհելով. չկրճատվե՞ն արդյոք, դառնալով սոսկ համեստ ու անհավակնոտ «Դ»։ Սակայն, երբ միստր Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելլա անվամբ։ Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է։

Դելլան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին։ Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին։ Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Իր Ջիմի համար։ Քանի֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին։

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև։ Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայել ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելու մեջ։ Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները, շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին։ Նրբակազմ Դելլային հաջողվել էր հասնել այդ արվեստին։ Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։

Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։ Մեկը Ջիմի` հորից և պապաից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։ Եթե Սաբայի թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելլան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որպեսզի նսեմացմեր նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը։ Եթե Սողոմոն թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս, Ջիմը ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փետում մորուքը։

Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում, նա արդեն սլանում էր ներքև, փողոց։

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր․ «Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»։ Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց։


― Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց մադամին։

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տենեմ։ Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը։

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար)։ Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար։

Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. Համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից։

Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց, իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը։ Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք։

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դաերից փախած փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ։

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ Քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին։

Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ, մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և փութով մրմնջաց.

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների։

Լորի հոտն առած սետերի պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը։

Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը։

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը։

― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս։

Ջիմը շվարած նայեց շուրջը։

― Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա անմիտ համառությամբ։

― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Այսօր նավակատիք է, Ջիմ։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ։

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային։ Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ։ Ո՞րն է շատ, շաբաթը ութ դոլարը, թե տարին մեկ միլիոնը։ Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ։ Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին, սակայն մի բան չկար դրանց մեջ։ Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը հետո։

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին։

― Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։ ― Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելլային սիրելուց։ Սակայն բաց արա փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊ինչ ապշեցի։

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով Բրոդվեյի վրա գտնվող ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր։ Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելլայի շագանակագույն մազերի գույնն ունեին։ Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից։ Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը։

Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

― Մազերս շատ արագ են աճում, Ջիմ։

Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.

― Ախ, աստված իմ։

Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Փութով բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան։ Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ։

― Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար։

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց։

― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է։

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են

Կատարի’ր բոլոր առաջադրանքները։

1.Բացատրի’ր հետևյալ բառերը`

ավետել-հաղորդել

կոհակել-Ալեկոծվել

 անպաճույճ,-համեստ

 նավակատիք,-Նախատոն

 ընդարմանալ-անզգայանալ

2.  Դուրս գրի’ր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

• հուզված է,-Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը

• վախեցած է:-― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։

3. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որԴելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

ապշած հայացք

4. Բացատրի’ր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

Գործնական աշխատանք

. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզաչափ- թիզ
խճանկար- խիճ
մշտատև-միշտ
կկվականչ-կկու
պտուտակ-պտույտ
փշրանք-փշրանք
սիրալիր -սեր
ձիթապտուղ-ձեթ
մրջնաթթու-մրջուն
խնկաման-խունկ
ժրաջան-ժիր
ծլարձակել-ծիլ
ալրաղաց-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Ապաշնորհ, խոր-ին, նիրհել, նժդեհ, նշխար-, խոնարհվել, նախագահ, ընդ-առաջ, արհեստ, ընդհամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարհել, լեհ, ապաշխարհել, աշխարհ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշարք
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր


5.Բառաշարքում ընդգծել հինգ թվական:

Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ությնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”

Ասելիքը այն էր, որ մարդի , երբ հաջողության չեն հասնում ասոմ են որ պայմաններն են մեղավոր:

29․Բան  ունեմ  ասելու:  Վ.  Սարոյան 

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար: 
  • Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:   

Համաձայն եմ այն մտքի հետ, որ Ձմեռ պապը չպետք է խաբի երեխաներին, թե ինքը կարող է ամեն ինչ տալ:

Դաշնամուր: Վիլյամ Սարոյան

Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊-մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն-֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ-֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես,ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

եմմա- բարի ուշադիր

բեն- երաժշտասեր տխուր

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

գ.Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Գործնական քերականություն

1.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն):

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

2.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

3.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։

  1. Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
  2. Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
  3. Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
  4. Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ
  5. Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։4.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված. սխալներն ուղղի՛ր:
  6. Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
    Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
    Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղպ:
  7. Դ. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
    Ե. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ,
    (կապույտ) ավագ:
  8. Զ. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
  9. արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :
    Է. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
    անօթևան, բացօթյա:

5.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ
փոփոխություննե՛ր արա):
1.Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին երբ որ վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում
էր անտառի բացատում (երբ, երբ որ)
2.Աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել, հենց որ այծը նախատեց աղվեսին: ( հենց որ,
երբ)
3.Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար քանի դեռ ծիծեռնակները
ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
4.Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ ուստի նրանք որոշեցին խայթոցով վնասել
մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
5.Ծովի ջուրը չի խմվում չնայած ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
6.Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու չնայած մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)

Ծիրանի ծառը

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վեհանձն-Մեծահոգի, բարձրահոգի,

Նորելուկ-նորեկ

1. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):

տնային աշխատանք

278. Փակագծերում  տրված բայերը գրի´ր պահանջված ձևով (ներկա):

Գեղեցիկ կենդանիներ են կարմիր կապիկները: Նրանք շի­կակարմիր բուրդ ունեն, սև մռութիկ ու սպիտակ կուրծք: Նրանք տափաստանը գերադասում են անտառից,  շների պես մեծ ոհմակներ (կազմել)-կազմում և մանրակրկիտ (զննել)-զննում կոճղարմատներն ու փտած ծառաբները, միջատներ ու թռչնաբներ (փնտրել)-փնտրում (շրջել)-շրջում քարերը, որ որդ, կարիճ, սարդ կամ այլ հա­մեղ խորտիկներ գտնեն: Ժամանակ առ ժամանակ (կանգնել)-կանգնում հետևի ոտքերին ու շուրջը (դիտել)-դիտում: Իսկ եթե խոտը բարձր է(լինել)-լինում, այնպես (ցատկել),-ցատկում են ասես ոտքերի տակ զսպանակ կա: Վտանգի ամենափոքր նշանի դեպքում անգամ բարձր (ճչալ)ճչում են ու գլխապատառ (սլանալ)սլանում կանաչի միջով: Վազելիս էլ մի թեթր (օրորվել) օրորվում, փոքրիկ, շեկլիկ վարգաձիերի նման:

279.   Նախադասությունն ընդարձակի´ր՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևով կամ ինչքա՞ն հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններր ավելացնելով:

Հիվանդը 2 դեղը կուլ չտվեց:

Երկինքր արագ մթնել էր:

Ծերունին շատ հոգնել էր:

Արջը կարծես փոքրացել  էր:

Քանդակագործի արհեստանոցում անհամբեր քեզ էի սպասում:

284.         Նախադասությու ններր լրացրո´ւ:

Երբ տխուր էր նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ

պարտեզներում:

Վերջապես, երբ մթնեց, դուրս եկավ թփերի միջից:

Վանդակում, որտեղից հանեցին կերի արկղն էր միայն

մնացել:

Եթե ջիներն ու իֆրիտներր (արևելյան հե-

քիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին անապատի ու սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:

Թե որ պատմեք, ես էլ առանց հակառակվելու ու

քննարկելու կհավատամ:

285.         Կետերը փոխարինի´ր տրված բառերից մեկով:
Հուշերով տարված՝ …ամբողջոբին մոռացել էր հոտն էլ, շներին էլ:

…բոլորոբին չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:

Ունեցած-չունեցածը …լրիվ կտակեց փոքր թոռանը:

Ամենևն.. մոտ չթողեց որևէ մեկին:

Աչքերից երևում էր, որ պատմածներիս բոլորովին … չի հավատում:
…Բոլորովին լավ չէր զգում:

Հումորի զգացումդ լրիվ. կորցրել ես:

Ծերությունից լրիվ.մանկացել էր:

Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:

տնային աշխատանք

1.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։
2. Ինչո°ւ է պատմվածքը վերնագրված «Ամբողջ ամառը մեկ օրում,,։ Այլ կերպ ինչպե°ս կվերնագրեիր։

Որովհետև Վեներայի վրա արև դուրս է գալիս 7 տարին 1անգամ,2 ժամով

Առանց արև կյանք
3. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

Մարգո