Մուտքի ճամբար

Ես Արտյոմ Ասոյանն եմ: Ես 11 տարեկան եմ: Ես սովորել եմ Արեգնազան կրթահամալիրում: Այսօր իմ երկրորդ օրն էր այս դպրոցում: Առաջին օրը մենք աշխատել ենք կավով և այցելել ենք գինու դպրոց: Այդ սենյակում շատ հով էր, իսկ սենյակից դուրս շատ տոթ էր: Իսկ այսօր մենք ծանոթացանք ուսուցիչների հետ: Ծանոթացանք ռուսերենի, անգլերենի, պարի, քիմիայի ու ֆիզիկայի դասատուների հետ: Արեցինք քիմիական փորձ: Այսօր բացել ենք մեր ուսումնական բլոգը:Մենք պարեցինք ազգային պարեր և ինձ այդ շատ դուր եկավ: Հետո մենք գնացինք տրամաբանական խնդիրներ լուծելու և դա ինձ շատ դուր եկավ: Այսպես ավարտվեց իմ 2-րդ օրը: Իսկ 3-րդ օրը մենք սկզբից գնացինք կավով աշխատելու: Կավից սարքեցինք ծիտ, որը նման էր ամանի:Կավագործությունից հետո մենք գնացինք ֆիզկուլտուրայի, սկզբում մենք բասկետբոլի գնդակը ցանց նետեցինք: Հետո մենք թիմերի բաժանվեցինք : Մենք 5 գնդակ պետք է ցանց գցեինք, հետո մենք նույն թիմերով խաղեր խաղացինք:Այսպես վերջացավ իմ 3-րդ օրը:
Այսօր մուտքի ճամբարի 4-րդ օրն է: Մենք գնացինք լողավազան: Լողավազանի ջուրը գոլ էր ու հաճելի Այնտեղ մենք խաղացինք ջրային բռնոցի: Իսկ հիմա ես ամփոփում էմ մուտքի ճաբարը: