Հանս Քրիստիան Անդերսեն | Ծեր կաղնու վերջին երազը

Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու տեսավ լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար:

ենթակա ստորոգյալ

կաղնին տեսավ

նա զգում էր

գագաթը տեսավ

շողերը խոնահրվում

օդը խաղում էին

թիթեռները լի էր

աշխարհ պարում էին

ստեղծվել

գործնական աշխատանք

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը։
Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգման միջոցով
վերագրվում է որևէ հատկանիշ։ Ենթական դրվում է ուղղական հոլովով, օրինակ՝
Արևը շողում է։ Ես կարդացի գիրքը։ Ծառերն օրորվում էին քամուց։ Առանձնացվում է նաև մասնական ենթակա, որն արտահայտվում է բացառական
հոլովով։ Այդպիսի ենթակաները ցույց են տալիս, որ ստորոգմամբ վերագրված
հատկանիշը նրանց վերաբերում է մասնակիորեն, օրինակ՝ Վաճառվում են
Թումանյանի գրքերից։ Հաղորդվեցին կոմպոզիտորի երգերից։ Խանութում կա
այդ ներկից։

Ենթական արտահայտվում է գոյականով (օրինակ՝ Երեխան նկարում է), առարկայանիշ դերանուններով (օրինակ՝ Նա գնաց։ Ո՞վ է եկել) և
գոյականաբար գործածված բառերով (օրինակ՝ Կարմիր ծաղիկները դրված էին
ծաղկամանում, իսկ դեղինները՝ սեղանի վրա։ Հինգ վարպետ գնացել էր նորոգելու խողովակը. երեքը վերադարձան։ Քնածը արթնացավ)։

Անորոշ դերբայը ևս՝
որպես գործողության ընդհանուր անվանում, կարող է դառնալ ենթակա, օրինակ՝
Նկարելը նրա ամենօրյա զբաղմունքն է։

Ենթական պատասխանում է ո՞վ
(ովքե՞ր), ի՞նչ (ինչե՞ր) հարցերին։


Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը ստորոգման միջոցով
որևէ հատկանիշ է վերագրում ենթակային։

Ստորոգյալն ունի երկու տեսակ՝ պարզ
և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է միայն դիմավոր
բայով, օրինակ՝ Նա երգում է։ Ուսանողը կգրի։ Աշակերտը պետք է գրի։ Երեխան
ծափ է տալիս։

Բաղադրյալ ստորոգյալը կազմվում է որևէ խոսքի մասով և
հանգույցով, օրինակ՝ Նա աշակերտ է։ Տունը գեղեցիկ է։ Նրանք հինգն են։
Ավագը նա է։ Նա լավ վազող է։ Նրա համաձայնելը արտաքուստ էր։ Խոսքը նրա
մասին է։ Բերված օրինակներում բաղադրյալ ստորոգյալը կազմվել է գոյականով,
ածականով, թվականով, դերանունով, անկախ դերբայով, մակբայով, կապով ու
նրա խնդրով, որոնց միացել է օժանդակ բայը։ Բաղադրյալ ստորոգյալի այդ բաղադրիչը կոչվում է ստորոգելի. բերված օրինակներում ստորոգելիներ են՝ աշակերտ, գեղեցիկ, հինգ, նա, վազող, արտաքուստ, նրա մասին։ Հանգույցը հիմնականում արտահայտվում է օժանդակ բայով, ինչպես վերը բերված օրինակներում։
Կան մի շարք բայեր, որոնք ընդհանուր, վերացական իմաստ ունեն և կոչվում են
վերացական բայեր, օրինակ՝ լինել, դառնալ, թվալ, երևալ, համարվել, կոչվել։
Այսպիսի բայերը նույնպես կարող են հանդես գալ որպես հանգույց։ Օրինակ՝ մեծ
է դարձել բաղադրյալ ստորոգյալը կազմված է մեծ ստորոգելիից և է դարձել
հանգույցից։

1․ Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: 
Եվ անապատի սահուն լռությունը ծանրացավ նորից:
Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը:
Գեղեցիկը կփրկի աշխարհը:
Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին:
Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր:
Պտուղդ քաղող չկա:
Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում:
Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը:

2․ Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:
Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի:
Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:
Խաղաղված ծովակը ծփում է:
Իմ պապը շատ ծեր էր:

3.Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: 
Ճանապարհին նա միայն գլխի շարժումով էր պատասխանում:
Ծովինարն ու Անդրանիկը կանգնել էին հին բարձունքին:
Աղմուկն ու աղաղակը գնալով շատացավ:
Հանկարծ լաց ու կոծ լսվեց:
Ընդունվում են պատվերներ:


4.Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
  • Այժմ անձրևում է։
  • Վերջապես խախտվեց լռությունը։
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

Միակազմ նախադասություններ

Կան նախադասություններ, որոնք ունեն  մեկ գերադաս անդամ։ Այդպիսի նախադասությունները կոչվում են միակազմ, օրինակ՝
Մթնեց։ Անձրևում է։ Լռե՛լ։ Չծխե՛լ։ Միակազմ նախադասությունները լինում են
դիմավոր և անդեմ։ Բերված օրինակներից առաջինը երկուսը դիմավոր են,
երկրորդները՝ անդեմ։
Դիմավոր միակազմ նախադասությունները կոչվում են նաև անենթակա.
դրանք չունեն ենթակա, և հնարավոր չէ այդ ենթական վերականգնել։ Կարող ենք
միայն ձևականորեն տվյալ դեմքով մի դերանուն դնել։ Եթե հնարավոր է վերականգնել ենթական, ուրեմն այդ նախադասությունը ոչ թե անենթակա է, այլ
զեղչված ենթակայով։
Անդեմ միակազմ նախադասությունները լինում են անվանական, բայական
և բառ-նախադասություններ։ Անվանական նախադասությունների գերադաս
անդամը արտահայտվում է որևէ անուն խոսքի մասով, օրինակ՝ Ամառ։ Լռություն։
Շոգ։ Բայական անդեմ նախադասություններն արտահայտվում են դերբայով
(հիմնականում անորոշ), օրինակ՝ Չաղմկե՛լ։ Դուռը փակե՛լ։
Բառ–նախադասություններն արտահայտվում են վերաբերականներով, որոնք տվյալ դեպքում ամբողջ նախադասության արժեք ունեն, օրինակ՝ Այո՛։ Հավանաբար։ Թե՛ դիմավոր, թե՛ անդեմ միակազմ նախադասություններում գերադաս անդամը կարող է
լրացումներ ստանալ, այսինքն՝ միակազմ նախադասությունները ևս լինում են
համառոտ և ընդարձակ։ Մինչ այժմ բերված նախադասությունները համառոտ
էին, իսկ հետևյալները ընդարձակ են. Այրող շոգ։ Արդեն մթնեց։

Ո՞ւր:

Չչարչարեցին: անդեմ

Տուն:

Բարձրանա՞մ: Նստե՞մ:- դիմավոր

Գործնական աշխատանք

182.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն: 16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան: Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

183.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև: Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր: Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ: Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ: Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Ա․

  • Ծաղիկ-ծաղկել
  • Քար-քարանալ
  • Քարոզ-քարոզել

Բ․

  • Մեծ-մեծանալ
  • Բարձր-բարձրանալ
  • Կարմիր-կարմրել
  • Տափակ-տափակել
  • Սուր-սրել

Գ․

  • Ոչինչ-ոչնչանալ
  • Բոլոր-բոլորվել
  • Նույն-նույնանալ
  • Ամբողջ-ամբողջանալ

Դ․

  • Կրկին-կրկնել
  • Արագ-արագանալ/արագացնել
  • Դանդաղ-դանդաղել/դանդաղեցնել
  • Հաճախ-Հաճախանալ

Ե․

  • Վայ-․․․
  • Մըկըկ-մըկըկալ
  • Տըզզ-տզզալ
  • Թըրխկ-թրխկալ

Գրաբարյան առակները

Զբոյն մրջեան արջ փորէր եւ լեզուաւ ժողովէր եւ ուտէր: Եւ հնարի մրջիւն սատակել զնա: Երթեալ առ պիշակ եւ գոռեխ եւ մժեխ եւ շանաճանճ եւ բրէտ եւ առ նմանք սոցին, եւ աղաչէ օգնել իբր ազգայինք: Ցաւակցեն` հարկանեն զաչս եւ զլսելիս արջուն, եւ հարկանէ գլուխ զքարի, եւ նեխի եւ որդունք եւս ծնանին: Եւ ի սասկութենէ ցաւոց` զբերան բացեալ գոչէր, եւ նոցա մտեալ յորովայնն` խոցոտեն զաղիսն, եւ նեղեալ դիմէ ի հոսանս ջրոյ, եւ այնչափ ի ներքս մտեալ` հեղձանի:

Արջը փորում էր մրջյունների բույնը և լեզվով հավաքում և ուտում էր նրանց: Այդ ժամանակ մրջյունը որոշեց պատժել նրան: Նա գնաց մոծակների, մեղուների, մժեղների, շնաճանճերի, կրետների և նրանց նմանների մոտ և աղաչեց օգնել իրենց որպես բարեկամների: Նրանք ցավակցելով մրջյուններին հարձակվեցին արջի աջքերի և լեզվի վրա և կծեցին նրա գլուխը այնպես, որ շուտով դա նեխեց և որդեր առաջացան նրա վրա: Ցավի սաստկությունից արջը լայն բացել էր բերանը և գոչում էր, իսկ նրանք մտան նրա որովայնը և սկսեցին կռծել նրա աղիքները: Արջը չդիմանալով վազեց դեպի ջրի հոսանքը և խեղդվեց:

ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.

— Զի տացես յուս զբեռն իմ:

ՄԻ օր մի ծեր մարդ կտրած փայտը անտառից բերում էր իր տուն: Եվ հոգնած ճանապարհին ստիպված եղավ, դնել գետնին իր բեռը և  սկսեց օգնույթյուն կանչել մահից: Եվ ահա հանդիպման եկավ և երևաց մահը ու հացրեց նրան՝
թե ի՞նչի համար էր կանչում նրան: Այդ ժամանակ ահաբեկված պատասխանեց ծերունին.
— Դու իմ բեռին պետք է հույս տաս՞

Գրաբարյան առակներ

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
————————————————————————————————

Որսորդն մի կաքավ բռնեց, և որոշեց մորթել։ Կաքավն ասաց․

— Մի սպանիր ինձ, ես կխաբեմ, և բազում կաքավներ դեպի քո թակարդ կբերեմ։

Եվ ասում է որսորդը․

— Այժմ հաստատ կմեռնես իմ ձեռքով, քանի որ դու ուզում ես քո սիրելիներին խաբել և մատնել:

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:
———————————————————————————————————

Առյուծը մի կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները նրան տեսնելու և ուրախանալու։ Ամբոխի միջից դուրս եկավ աղվեսը և բարձր ձայնով և բոլորի մոտ անարգեց նրան․

—Ա՞յդ է քո կարողությունը, մի կորյուն ծնել և ոչ բազում։

—Այո մի կորյուն, բայց կորյու՛ն, և ո՛չ աղվես, քեզ նման։

Գործնական աշխատանք

403.Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Հավաքվածներից ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ ոք մտքով չէր անցնում, որ կարելի է օգնության ձեռք մեկնել:

Թշնամին կգա, կավերի, և չի մնա էլ ոչինչ

Անտառում լռություն է, ոչ մի շշուկ չի լսվում:

Աշխատասիրության վրա ոչ այնքան չի զարմանում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և …. չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:

Նա … ահ չուներ, բացի հորից:

404.Կետերի փոխարեն գրի՛ր դուք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ ձեր, ձեզ ձեզնից, ձեզնով:

Ձեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ ձեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա ձեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե ձեզնով է ապրում ու ձեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի ձեր տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց ձեզ էլ չի դիմանում:

405.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ինչքան է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ինչքա՞ն է  ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով…պետք է վերականգնի հատված անտառները:

Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան.ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:

Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

406.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Բոլորը լսել են, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ ոք չի փորձել բարձրաձայնել, բոլորը լուռ նայել են։

Բոլոր ճանապարհները մի տեղ են տանում :

Ամբողջը լցրեցին եկեղեցու բակը:

Կարծես թե ողջ քաղաքը հրապարակում էր լցվել:

Բոլորը քննությունները հանձնեցին մեկ օրում:

Գործնական աշխատանք

167.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետ (կետ), ստանա լ 600 (տոննա) տոննա ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար)  հեկտար տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 (ռնգեղջյուր) (մնալ) ռնգեղջյուր էր մնացել :
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 (ծովափիղ) (խփվել) ծովափիղ էր խփվել:
Իրենց որսացած 900 (ծովափիղ) ծովափղերն  էլ (թողնել) թող ել էին տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ (նախագահ) (հետևել) նախագահները հետևել են կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց (գյուղ) գյուղերում արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն (բաշխվել) բաշխվեցին  թանկարժեք փոշու վերջին հիսուն (գրամ) գրամները:

168.Նախադասությունները ձևափոխի՛ր այնպեսոր թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ`

Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
 Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է    քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:


Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի: Գրքերը երեք հարյուրական էջեր ունեն

Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
 Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
 Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:

169.Փոխի՛ր թվականների գրության ձևը:

Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 օր սոված մնալ:
Բրազիլացի մի դերվիշ կարողացավ հարյուր տասնհինգ օր սոված մնալ:

XIX դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
19րդ դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:

Ամբողջ XVII դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Ամբողջ քսանյոթերրորդ դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:

Տաճարները 100-ական տարում էին կառուցվել:
Տաճարները հարյուրական տարում էին կառուցվել:

 Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
 Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան յոթից ութ հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:

Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Միայն Չինչա կղզում (Պերու) 5-10 միլիոն ջրագռավ կար:

Ամենամեծ որսը կատարվեց 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հազար կետ:
Ամենամեծ որսը կատարվեց հազար իննը հարյուր երեսունութ թվականին, երբ խփվեց ավելի քան հիսունչորս հազար կետ:

170.Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Ութ տարում երեսունիննը անգամ քննություն է հանձնել:

Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:

Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Բոլոր երեխաներին վեց-վեց մատիտ տվեցին: կամ Բոլոր երեխաներին վեցական մատիտ տվեցին:

Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:

ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
ХХ դարն ավարտին է մոտենում:

1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:

Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Գործնական աշխատանք

156.Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛րթե այդ ածականներն ինչո՛ւ  ոչ թե ուն,այլ  յուն ածանցով են կազմվել:

 Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն  մեղեդի: — Քաղցր հնչյունով փոթորիկ
Քնքշաշրշյուն  զգեստ: Քնքուշ շրշյունով զգեստ
Բարեհնչյուն  ձայն: Բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն  ոռնոց: Դառը հնչյունով ոռնոց

157. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուդ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ :

Չնայած պարսից արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ   չէր` երախտագետ սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ինքնատիպ ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի ուղղաբերձ լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի լավագույն քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

158.Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներՏրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ֆլորիդայի էլեկտրակայանի մի բախտավոր աշխատակցուհի պատմում էր. «Տարօրինակ Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի հազվադեպ «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև և կեղտոտ աշխատանքներ կատարելու համար: Խելացի Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ չկանխատեսված անսարքություն էր առաջացել:

159.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ ամենա պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավագույն մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավագույն ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը ավելի հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավագույն լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենա մեծ ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու ամենա փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

160.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանիԸնղգծի՛ր այն ածականներըորոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, ավելի փոքր է լինում:
Անգլիական մի ընկերություն կառուցել է ամենաթեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն ավելի էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա ամենամեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

Հարցարան 6

Թաքնված

Քարայծ

ա․ Ժայռերի տակով ՝ ենթակա
բ․ Զգուշությամբ՝ լրացում
գ․ Հոտին՝ ենթակա
դ․ Ահագին՝ լրացում

Որպեսզի

Բազմիմաստ բառեր

Արյան տակ գցել արտահայտությունը հասկանում եմ, որպես մեկի սպանության պատճառ դառնալ։