1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    8 աշխատանք։
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    կրթություն ստանալն իմ իրավունքն է։
    իմ կազմած խնդիրները։
    նվեր կրթահամալիրին իմ խնդրագիրքը։
    Ֆլեշմոբեր։
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    Ֆլեշմոբ 3-րդ մակարդակ
    Ֆլեշմոբ երկրորդ մակարդակ
    Ֆլեշմոբ առաջին մակարդակ
    Ֆլեշմոբ
    Նվեր կրթահամալիրին իմ խնդրագիրքը
    Իմ կազմած խնդիրները
    Կրթություն ստանալն իմ իրավունքն է
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
    Մասնակցել եմ բոլորին։Բողոք չունեմ։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    ես բոլորը կատարել եմ։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Տրամաբանական խնդիրներ։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    Գերազանց
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
    9

РУБРИКА:ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՒ ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹՅՈ

Ֆլեշմոբ 3-րդ մակարդակ

Опубликовано 

1. Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է 18-ի: Կարո՞ղ է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը հավասար լինի 240-ի:

Ոչ հնարավոր չէ։

Որովհետև երկու թվերը բաժանվում են 18-ի այսինքն 18-ի բազմապատիկներ են։Այսինքն 240-ը չի կարող լինել նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը քանի որ 240-ը չի բաժանվում 18-ի։

2. Սեղանին դրված են մետաղադրամների 6 խումբ, ընդ որում՝ առաջին խմբում կա 1 մետաղադրամ, երկրորդում՝ 2, երրորդում՝ 3, չորրորդում՝ 4, հինգերորդում՝ 5, իսկ վեցերորդում՝ 6 մետաղադրամ: Թույլատրվում է յուրաքանչյուր քայլում խմբերից որևէ երկուսում ավելացնել մեկական մետաղադրամ: Հնարավո՞ր է, որ ինչ-որ քայլից հետո բոլոր խմբերում լինեն հավասար քանակությամբ մետաղադրամներ:

Ոչ հնարավոր չէ։

1 2 3 4 5 6 թվերը հավասարեցնելու համար մեզ պետք է ավելացնել (6-1)+(6-2)+(6-3)+(6-4)+(6-5) = 5+4+3+2+1 = 15 մետաղադրամ։ Եթե ամեն քայլին ավելացնենք 2 մետաղադրամ, ապա մեկ խմբի պատճառով կխախտվի հավասարությունը, քանի որ 15-ը 2-ի չի բաժանվում։ Եթե ցանկանանք բոլոր խմբերում ստանալ 7 մետաղադրամ, պետք է ավելացնենք 15+6 = 21 մետաղադրամ։ Կրկին, ստացված թիվը կենտ է, հետևաբար չի ստացվի։ Իմանալով, որ կենտ և զույգ թվերի գումարը միշտ կենտ թիվ է, ստացվում է, որ ոչ մի քայլով հնարավոր չէ բոլոր խմբերում հավասար մետաղադրամներ ստանալը։

3. 20սմ կողով խորանարդը ներկելու համար պահանջվեց 20 գրամ ներկ: Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 40սմ կողով խորանարդը ներկելու համար:

Հաշվենք խորանարդի մակերեսը․

S (նիստ) = 20² = 400 սմ²

Խորանարդն ունի 6 նիստ, հետևաբար S (խորանարդ) = 400*6 = 2400 սմ²

Հաշվենք նաև երկրորդ խորանարդի մակերեսը․

S (խորանարդ) = 40² * 6 = 1600 * 6 = 9600 սմ²

Հարցը ձևակերպենք այլ կերպ․ եթե 2400 սմ² մակերեսով խորանարդը ներկելու համար ծախսվում է 20 գրամ ներկ, որքա՞ն ներկ կծախսվի 9600 սմ² մակերեսով խորանարդը ներկելու համար։

Այլ կերպ՝

2400 սմ² – 20գ

9600 սմ² – xգ

Կատարենք խաչաձև բազմապատկում․

2400*x = 9600*20

x = (9600*20):2400 = 192000:2400 = 80 գ

4. Արամն ու Բաբկենը միասին հավաքեցին 3 անգամ ավելի շատ սունկ, քան` Գեղամը, Բաբկենն ու Գեղամը միասին` 4 անգամ ավելի շատ, քան` Արամը: Բաբկե՞նն ավելի շատ սունկ հավաքեց, թե՞ Արամն ու Գեղամը միասին:

Բաբկենը

5. Վարդանը գումարեց ամսվա բոլոր հինգշաբթի օրերի ամսաթվերը և ստացավ 85: Ի՞նչ թիվ կստանար Վարդանը, եթե գումարեր այդ ամսվա բոլոր ուրբաթ օրերի ամսաթվերը:

Առաջին քայլով պետք է վերցնենք 1-7 թվերը, քանի որ դրանցից մեկով է սկսվում ամիսը և ամսվա 8-րդ օրը անկասկած արդեն երկրորդ շաբաթում է։

Փորձենք հասկանալ, թե որ ամսաթվերի գումարից կարելի է ստանալ 85՝ գումարելով 1-7 թվերին 7, քանի որ շաբաթն ունի 7 օր և հետևաբար երկրորդ հինգշաբթին լինելու է 7 օր անց։ Նաև պետք է հաշվի առնել այն, որ ամիսը կարող է ունենալ մինչև 31 օր։

1 + 8 + 15 + 22 + 29 = 75

2 + 9 + 16 + 23 + 30 = 80

3 + 10 + 17 + 24 + 31 = 85

Ստացվում է, որ ամիսը սկսվել է ամսի 3-ից և ունի 31 օր։ Ուրբաթ օրերը, հետևաբար, կսկսվեն ամսի 4-ից։

4 + 11 + 18 + 25 = 58

6. Ինչ-որ բնական թիվ 21-ի բաժանելիս քանորդում և մնացորդում ստացվում են հավասար թվեր: Այդ նույն թիվը 33-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույնպես ստացվում են հավասար թվեր: Գտի՛ր այդ թիվը:

374

7. Ամանում դրված է տանձ և խնձոր: Երբ երեխաները կերան խնձորի 1/3 մասը, ամանում մնաց ամբողջ մրգի 3/4 մասը: Սկզբում ամանում եղած մրգերից ո՞րն էր շատ և քանի՞ անգամ:Мой ответ8. Հարթության վրա տրված են նույն շառավղով երեք շրջանագծեր։ Գտի՛ր AK +KC+KE աղեղների աստիճանային չափերի գումարը:

Տանձից չեն կերել, հետևաբար այն կարող ենք համարել մեկ մաս։ Խնձորից կերել են 1/3 մասը, հետևաբար ընդհանուր խնձորը կարող ենք համարել 3 մաս։ Ընդհանուրը՝ 4 մաս։

Այս դեպքում տանձի և խնձորի քանակների հարաբերությունը կլինի 1:3, իսկ երբ ուտեն խնձորի 1/3 մասը, ընդհանուր մրգից կմնա 3/4 մասը։ Ստացվում է, որ խնձորներն ավելի շատ էին, ինչը կարելի էր ենթադրել նաև այն փաստից, որ խնձորների ընդամենը 1/3 մասն ուտելով ընդհանուր մրգի քանակը 1/4-ով նվազեց՝ բավականին մեծ մասը։ Հասկանալու համար, թե քանի անգամ էին խնձորները շատ՝ 3:1 = 3 անգամ։

8. Հարթության վրա տրված են նույն շառավղով երեք շրջանագծեր։ Գտի՛ր AK +KC+KE աղեղների աստիճանային չափերի գումարը:

Подпись отсутствует

180°

9. Արամը ոտքով տնից գնում է դպրոց: Տնից դուրս գալուց 7 րոպե հետո նրան մնում է անցնելու ևս 640մ, իսկ 11 րոպե հետո՝ ևս 320մ: Որքա՞ն է տնից դպրոց եղած հեռավորությունը (ամբողջ ճանապարհին արագությունը հաստատուն է մնացել):

Եթե Արամը 7 րոպե հետո ունեցել է անցնելու 640 մ, 11 րոպե հետո՝ 320 մ, ուրեմն կարելի է գտնել, թե որքան ճանապարհ է անցել որոշակի ժամանակում․

11 – 7 = 640 – 320

4 = 320

Ստացվում է, որ 4 րոպեում Արամն անցնում է 320 մ։

Քանի որ գիտենք, որ Արամին մնացել է անցնելու ևս 320 մ, կարող ենք գտնել ճանապարհի երկարությունը անցած ճանապարհին գումարելով 320։

Իմանալով, որ դեռևս անցել է 11 րոպե, անցած ճանապարհը գտնելու համար՝

4 րոպե – 320 մ

11 րոպե – x մ

4x = 320*11

x = (320*11):4

x = 3520:4

x = 880

Ընդհանուր ճանապարհի երկարությունը՝

880 + 320 = 1200 մ

10. ABCD քառակուսու կողմը 10 է: BC կողմի վրա վերցված է M կետն այնպես, որ BM:MC=4:6, իսկ CD կողմի վրա վերցված է N կետն այնպես, որ CN:ND=8:2: Գտի՛ր AMN եռանկյան մակերեսը:

Գտնենք BM, MC, CN, ND կողմերի երկարությունը։

BC = CD = 10

4 + 6 = 10

10:10 = 1 մաս

BM = 1*4 = 4

MC = 1*6 = 6

2 + 8 = 10

10:10 = 1 մաս

CN = 1*8 = 8

ND = 1*2 = 2

AMN եռանկյան մակերեսը գտնելու համար պետք է քառակուսու մակերեսից հանել մանուշակագույն, կապույտ և կարմիր եռանկյունների մակերեսը։ Հաշվենք դրանք։

S (ABCD) = 10² = 100

S (եռանկյուն) = bh/2

Հաշվի առնելով, որ NAD և ABM եռանկյուններն ուղղանկյուն են, a կողմը և բարձրությունը համընկնում են․

a = h = 10

S (NAD) = (10*2):2 = 20:2 = 10

S (ABM) = (10*4):2 = 40:2 = 20

S (MNC) = ((10-4)*(10-2)):2 = (6*8):2 = 48:2 = 24

S (AMN) = 100-(10+20+24) = 100-54 = 46РУБРИКА:ՄԱՅՐԵՆԻ-6 ԴԱՍԱՐԱՆ

Գործնական աշխատանք

Опубликовано 

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝

·         Ածականներ՝

·         Թվականներ՝ 

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

Գոյականներ-Միրգ, կախարդանք, անօթևան, երգիչ, նպատակ, մարզիկ, ամիս, թերևս, բայց:

ածականներ-կտրիճ, հիշաչար, խիզախ, դժգույն, մտահոգ, վեհորեն:

բայեր-ձերբակալել, քայլել, մաքրել, հնազանդվել, ծանոթություն:

Թվականներ-տասնհինգ, վեց-վեց, չորս։

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:

կախարդել-կախարդ

հմայել-հմայիչ
վախենալ-վախկոտ
երազ-երազկոտ
գրավել-գրավիչ

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 
Տես՝ այսօր ինչպիսի հրաշալի եղանակ է:
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Ճանապարհի մոտի փոքրիկ այգիում պատել են՝ գեղեցիկ ծաղիկները։
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
Մեղմ հովիկը փչում է դալար խոտերին, և դաշտում խաղաղություն տիրող ծաղիկներին, ծփում է ծաղիկների ժպիտը:
4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

Գոյություն ունեն հսկա որդեր: Նրանց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի:
Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը: Ով մատի հաստություն ունի, ապրում է իրփորած ստորերկրյա շավիղներում:
Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին։Որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում:
Տեղի բնակիչները պատմում են: Նաև որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը:
Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում: Այդ պատճառով գյուղը սարսափի մատնված` փախչում է:

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեքը-ը ծախսում է խոսակցությունների, Վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երրորդը քնած  է անցկացնում:

Оставьте комментарий